ԱՄՆ-ում նախազգուշացրել են Սիրիայից զորքերի դուրսբերման հետևանքների մասին
Սիրիայի տարածքից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերումը աղետալի հետևանքներ կունենա այդ երկրի, ողջ տարածաշրջանի և ԱՄՆ դաշնակիցների համար: Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ-ում «Սիրիական ժողովրդավարական խորհրդի» ներկայացուցիչ Սինամ Շերքանի Մոհամադը Fox News-ի հետ զրույցում:
«Եթե ԱՄՆ-ն հեռանա Սիրիայից, ամբողջ տարածաշրջանը վտանգի տակ կհայտնվի։ Ներկայումս մենք պահպանում ենք ԻԼԻՊ-ի ավելի քան 12 500 կոփված զինյալների, որոնք ազատ կարձակվեն Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և դրանց սահմաններից դուրս մարտադաշտեր», - ասել է փորձագետը։
Նա նաև նշել է, որ իրադարձությունների նման զարգացումը կհանգեցնի տարածաշրջանում Իրանի դիրքերի ուժեղացմանը, որը, նրա խոսքով, ձգտում է «ազդեցություն և վերահսկողություն ունենալ Իրաքում, Սիրիայում և Լիբանանում»:
Մինչ այդ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները լրջորեն դիտարկում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման հնարավորությունը:
Foreign Policy-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս անհրաժեշտ չի համարում առաքելությունը Սիրիայում և քննարկում է երկրից ստորաբաժանումների դուրսբերման ժամկետներն ու եղանակները, թեև վերջնական որոշում դեռ չի կայացրել:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ փոխնախարարը` ռուսական զենքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին
Կարծում եմ, որ տոկություն պետք է ունենանք, վերագնահատենք վերջին տարիների բացթողումները ու աշխատենք դրա շրջանակներում։ Այ...
Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ․ Զախարովա
Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնու...
Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով նախորդ տարվա 2400-ի փոխարեն․ «Հետք»
2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրո...
Սրանք պաշտոնական Երևանի սխալներն են․ Զախարովան՝ Միրզոյանի հայտարարությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի թե՛ բովանդակությունը, թե՛ հնչերանգը չեն կարող ափսոսանք չառաջացնել...