Էրդողանն Իսրայելին կոչ Է արել անհապաղ դադարեցնել հարձակումները Գազայի վրա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից հետո Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել Գազայի վրա հարձակումները: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Հաագայում ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ուրբաթ միջանկյալ որոշում է կայացրել ՀԱՀ-ի հայցով՝ խնդրելով ժամանակավոր միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ՝ Գազայի հատվածում ենթադրյալ ցեղասպանության պատճառով: Դատարանը պարտավորեցրել Է Իսրայելին ձեռնարկել բոլոր միջոցները Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար, պատժել պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանության կոչերի համար, ապահովել այդ շրջանի բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրումը, ինչպես նաեւ ապահովել պաղեստինցի ժողովրդի նկատմամբ գործողություններ կատարելու մեղադրանքների հետ կապված ապացույցների պահպանումը, որոնք նկարագրված են Ցեղասպանության մասին կոնվենցիայում: Ընդ որում, դատարանը չի պարտադրել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածում, ինչի մասին խնդրել էր ՀԱՀ-ն իր հայցում:
«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Իսրայելին անհապաղ դադարեցնել զանգվածային սպանությունները՝ լսելով միջազգային հանրության ձայնը»,- ասել Է Էրդողանը` այսօր ելույթ ունենալով Իզմիրում:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ փոխնախարարը` ռուսական զենքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին
Կարծում եմ, որ տոկություն պետք է ունենանք, վերագնահատենք վերջին տարիների բացթողումները ու աշխատենք դրա շրջանակներում։ Այ...
Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ․ Զախարովա
Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնու...
Սրանք պաշտոնական Երևանի սխալներն են․ Զախարովան՝ Միրզոյանի հայտարարությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի թե՛ բովանդակությունը, թե՛ հնչերանգը չեն կարող ափսոսանք չառաջացնել...
ՀՀ-ն պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ. ԱԱԾ
Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, ի պատա...