Բայրամովը` Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման հանձնաժողովների առաջիկա նիստի մասին
Սպասվում է, որ առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման հետ կապված կարևոր բաղադրիչներից մեկը պետական սահմանի որոշման հարցն է:
Հիշեցնելով, որ անցած տարեվերջին սահմանին տեղի է ունեցել երկու երկրների փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը, Ջեյհուն Բայրամովը նշել է, որ առաջիկայում սպասվում է ևս մեկ նման հանդիպում:
Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ փոխնախարարը` ռուսական զենքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին
Կարծում եմ, որ տոկություն պետք է ունենանք, վերագնահատենք վերջին տարիների բացթողումները ու աշխատենք դրա շրջանակներում։ Այ...
Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ․ Զախարովա
Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնու...
Սրանք պաշտոնական Երևանի սխալներն են․ Զախարովան՝ Միրզոյանի հայտարարությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի թե՛ բովանդակությունը, թե՛ հնչերանգը չեն կարող ափսոսանք չառաջացնել...
ՀՀ-ն պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ. ԱԱԾ
Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, ի պատա...