Բաքուն երախտապարտ է Մոսկվային. ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան
Մոսկվան շարունակում է հարթակ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։
«Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի համար:
Ուզում եմ հատուկ նշել, որ Ադրբեջանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման գործում, որն արդեն պատմություն է դարձել։
Իր վերջին հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերը ռազմական գործողությունների դադարեցման գործում»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները պետք է միտված լինեն «տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության շուտափույթ հաստատմանը»:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ փոխնախարարը` ռուսական զենքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին
Կարծում եմ, որ տոկություն պետք է ունենանք, վերագնահատենք վերջին տարիների բացթողումները ու աշխատենք դրա շրջանակներում։ Այ...
Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ․ Զախարովա
Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնու...
Սրանք պաշտոնական Երևանի սխալներն են․ Զախարովան՝ Միրզոյանի հայտարարությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի թե՛ բովանդակությունը, թե՛ հնչերանգը չեն կարող ափսոսանք չառաջացնել...
ՀՀ-ն պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ. ԱԱԾ
Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, ի պատա...