ԱՄՆ-ը հավանություն է տվել Թուրքիային Ֆ-16-ների վաճառքին
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը հավանություն է տվել Թուրքիային Ֆ-16 կործանիչների վաճառքին ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու Անկարայի որոշումից հետո, ասվում է կոմիտեի հայտարարության մեջ: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը ողջունել է Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը և հայտնել, որ այժմ կթույլատրի Թուրքիային Ֆ - 16 կործանիչների վաճառքը», - ասվում է հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Քարդինը մտահոգություն է հայտնել Հունգարիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության ճանապարհին խոչընդոտների կապակցությամբ:
«Վարչապետ Վիկտոր Օրբանը հերթական անգամ իրեն ցույց տվեց ՆԱՏՕ-ի ամենաքիչ հուսալի անդամը, ինչպես նաև վնասատուի դեր խաղաց Ուկրաինային այդքան անհրաժեշտ տնտեսական օգնություն տրամադրելու Եվրամիության ջանքերում», - հավելել Է Քարդինը:
Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին դաշինքին անդամակցելու հայտ են ներկայացրել։ Ֆինլանդիան ապրիլի 4-ին դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ Էրդողանը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի կողմից Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: թուրքական խորհրդարանի կողմից հավանության արժանացած արձանագրության վավերացումը հաստատելու մասին հրամանագիրը հրապարակվել է կառավարության պաշտոնական տեղեկագրում: Թուրքիայից հետո Շվեդիայի հայտին մնացել է հունգարական հավանություն ստանալ։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ փոխնախարարը` ռուսական զենքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին
Կարծում եմ, որ տոկություն պետք է ունենանք, վերագնահատենք վերջին տարիների բացթողումները ու աշխատենք դրա շրջանակներում։ Այ...
Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ․ Զախարովա
Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնու...
Սրանք պաշտոնական Երևանի սխալներն են․ Զախարովան՝ Միրզոյանի հայտարարությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի թե՛ բովանդակությունը, թե՛ հնչերանգը չեն կարող ափսոսանք չառաջացնել...
ՀՀ-ն պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ. ԱԱԾ
Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, ի պատա...