ՌԴ-ն մի քանի անգամ ավելացրել է սպառազինության արտադրությունը․ Շոյգու
Ռուսաստանում 2023 թվականին կարողացել են մի քանի անգամ ավելացնել զենքի և զինամթերքի արտադրությունը։ Այս մասին հայտարարել Է Սերգեյ Շոյգուն ռազմական արտադրանքի ընդունման մեկ օրվա ընթացքում։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Պաշտպանության նախարարը պատմել է, որ անցած տարի սեղմ ժամկետներում, առանց աշխատանքների որակի կորստի, հաջողվել է հանձնել օբյեկտներն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության, ռազմական և հատուկ նշանակության կարիքների համար: Նրա տվյալներով՝ ընդհանուր առմամբ կառուցվել է 2772 շենք և շինություն։
Նա նշել է, որ ամեն ինչ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության և պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների արդյունավետ աշխատանքի շնորհիվ է:
Նրա խոսքով՝ երկրի մարտական հնարավորություններն աճում են, իսկ սպառազինությունների արտադրության ոլորտում հաջողություններին օգնել են հզորությունների ընդլայնումն ու արդիականացումը, ինչպես նաև աշխատանքի արտադրողականության մակարդակի բարձրացումը: Նա հավելել է, որ շատ ձեռնարկություններ շահագործման են հանձնել նոր արտադրամասեր, գծեր և հատվածներ, որոնք ունեն բարձր տեխնոլոգիական սարքավորումներ:
Նմանատիպ հոդվածներ
Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ․ Զախարովա
Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնու...
Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է գերության մեջ գտնվող ԼՂ ղեկավարության դատավարության մասին
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի գերության մեջ գտնվող ղեկավարության դատավարության մ...
Սրանք պաշտոնական Երևանի սխալներն են․ Զախարովան՝ Միրզոյանի հայտարարությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի թե՛ բովանդակությունը, թե՛ հնչերանգը չեն կարող ափսոսանք չառաջացնել...
ՀՀ-ն պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ. ԱԱԾ
Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, ի պատա...