Մենք սպասում ենք ԱՄՆ-ի գործողություններին․ Էրդողան
Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի վավերացումից հետո Անկարային Ֆ-16 կործանիչներ և արդիականացման հավաքածուներ վաճառելու հարցով ԱՄՆ-ի հաջորդ քայլին է սպասում: Այս մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Տեղեկությունը հաղորդում Է Reuters-ը։
Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սերտորեն համագործակցում է իր ամերիկացի գործընկեր պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ այս հարցի շուրջ:
«Մենք սպասում ենք ԱՄՆ-ի գործողություններին»,- ասել Է Էրդողանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել էր ամերիկյան Կոնգրեսին՝ խնդրելով անհապաղ հավանություն տալ Թուրքիային Ֆ-16 ինքնաթիռների վաճառքին: Նշվում է, որ Անկարան 2021 թվականից ձգտել է 40 կործանիչ և 79 հավաքածու գնել իր նավատորմի արդիականացման համար, ինչը հնարավոր կլինի Էրդողանի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության վավերացման հաստատումից հետո:
Նմանատիպ հոդվածներ
Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ․ Զախարովա
Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնու...
Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է գերության մեջ գտնվող ԼՂ ղեկավարության դատավարության մասին
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի գերության մեջ գտնվող ղեկավարության դատավարության մ...
Սրանք պաշտոնական Երևանի սխալներն են․ Զախարովան՝ Միրզոյանի հայտարարությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի թե՛ բովանդակությունը, թե՛ հնչերանգը չեն կարող ափսոսանք չառաջացնել...
ՀՀ-ն պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ. ԱԱԾ
Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, ի պատա...