Հայտնի է, թե որ երկրից են կոտրել Վրաստանի նախագահի պաշտոնական կայքը
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը պարզում է երկրի նախագահի կայքի վրա հաքերային հարձակմանն առնչություն ունեցած անձանց ինքնությունը, հաղորդում է «Newsgeorgia»-ն։
Պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ հաջողվել է «կարճ ժամանակում» հայտնաբերել և կանխել կիբերհարձակումը։
Այդուհանդերձ, չի հաղորդվում, թե որ երկրից է կատարվել կիբերհարձակումը։
Հունվարի 26-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական «president.ge» կայքը մի քանի ժամով անհասանելի էր։ Գլխավոր էջի փոխարեն հաքերները տեղադրել էին ոսկորների և գանգի պատկեր՝ «Hacked by Cozy Bear Slava Russia» (հաքերային հարձակումը՝ «Cozy Bear»-ի, փա՛ռք Ռուսաստանին) գրությամբ։
«Сozy Bear»-ը ռուսական հաքերային խումբ է, որը, ըստ արևմտյան հետախուզական ծառայությունների, գործում է Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ հովանու ներքո։ Այն հիշատակվել է 2008 թվականին ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբամայի շտաբի, ԱՄՆ ֆինանսների, առևտրի նախարարությունների և բազմաթիվ այլ պետական կառույցների վրա կատարված կիբերհարձակումների կապակցությամբ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կիբերհարձակումների են ենթարկվել նաև վրացական ընդդիմադիր «Ֆորմուլա» և «Մտավարի» հեռուստաալիքների կայքերը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի առաջարկն Ադրբեջանը նոր էսկալացիայի առիթ է դարձնում․ ԱԳՆ-ն հայտարարությունը
Ադրբեջանը շահարկում է ականապատման նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնություննն ու այն դարձնում էսկալացիայի առիթ...
«Փաշինյանի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո կարգավիճակի հարցը փակված է»․ Լավրով
Նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմ...
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում․ Լավրով
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերություն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ պայմաններում են պահվում Արցախի նախկին ղեկավարներն Ադրբեջանում
Համացանցում են հայտնվել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Արցախի Հանրապետության ղեկավարների լուսանկարները։