Ադրբեջանի գլխավոր դատախազը մեղադրել է Հայաստանին
Հայաստանը հրաժարվում է տեղեկություն տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին։ Այս մասին ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը գլխավոր դատախազության ընդլայնված կոլեգիայի նիստում։ Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ զինդատախազությունը, պետական անվտանգության ծառայությունը, գերիների, անհետ կորածների և պատանդ վերցված քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովը այլ պատկան կառույցների հետ համատեղ իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած քաղաքացիների նույնականացման ուղղությամբ:
Նա հավելել է, որ ինչպես ականների դեպքում, հայկական կողմը խուսափում է համագործակցությունից և հրաժարվում է համապատասխան տեղեկատվություն տրամադրել:
Հիշեցնենք, որ հունվարի 4–ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել էր, որ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է այդ երկրում պահվող 23 անձի մասին տեղեկությունները, որոնցից 17–ը, նրա խոսքով, գերեվարվել են 2023 թ.–ի ագրեսիայի արդյունքում։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին պաշտոնյաները։ Բացի այդ, հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44–օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման մասին, սակայն Ադրբեջանը հերքում է այդ տեղեկությունները։
Նմանատիպ հոդվածներ
Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ․ Զախարովա
Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնու...
Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է գերության մեջ գտնվող ԼՂ ղեկավարության դատավարության մասին
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի գերության մեջ գտնվող ղեկավարության դատավարության մ...
Սրանք պաշտոնական Երևանի սխալներն են․ Զախարովան՝ Միրզոյանի հայտարարությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի թե՛ բովանդակությունը, թե՛ հնչերանգը չեն կարող ափսոսանք չառաջացնել...
ՀՀ-ն պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ. ԱԱԾ
Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, ի պատա...