Թուրքիայի անվտանգությունը մեր անվտանգությունն է, տարածաշրջանը պետք է համագործակցի․ Ռաիսի
Իրանի և Թուրքիայի նախագահներ Իբրահիմ Ռաիսին և Թայիփ Էրդողանը երկկողմ ձևաչափով հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարություններով։
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Էրդողանը դատապարտել է Քերմանի ահաբեկչությունը՝ նշելով, որ աջակցում են Իրանին ահաբեկչության դեմ պայքարում․ «Իբրահիմ Ռեյսիի հետ մեր հանդիպմանը քննարկել ենք տարածաշրջանային և միջազգային խնդիրները, հատկապես՝ իսրայելական հարձակումները։ Շարունակելու ենք զարգացնել Իրանի հետ մեր հարաբերությունները՝ մեր երկրների և մեր տարածաշրջանի շահերին համապատասխան»,- ասել է Էրդողանը։
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին էլ իր հերթին ասել է․ «Մենք և Թուրքիան, որպես երկու մեծ և հզոր երկրներ, մեր համագործակցությամբ կարող ենք լուծել տարածաշրջանային և գլոբալ բազմաթիվ խնդիրներ։
Թուրքիայի անվտանգությունը մեր անվտանգությունն է։ Սիոնիստները ցանկանում են պառակտել տարածաշրջանի երկրներին, դրան դիմակայելու ճանապարհը տարածաշրջանային համագործակցությունն է»։
Ռաիսիի խոսքով՝ ՄԱԿ-ը կորցրել է իր գործառույթը։
Նմանատիպ հոդվածներ
«Փաշինյանի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո կարգավիճակի հարցը փակված է»․ Լավրով
Նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմ...
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում․ Լավրով
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերություն...
Հայաստանի առաջարկն Ադրբեջանը նոր էսկալացիայի առիթ է դարձնում․ ԱԳՆ-ն հայտարարությունը
Ադրբեջանը շահարկում է ականապատման նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնություննն ու այն դարձնում էսկալացիայի առիթ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ պայմաններում են պահվում Արցախի նախկին ղեկավարներն Ադրբեջանում
Համացանցում են հայտնվել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Արցախի Հանրապետության ղեկավարների լուսանկարները։