Բանակցությունները տևել են 2 ժամ․ հանդիպել են Իրանի և Թուրքիայի նախագահները
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Նրան «Աքսարայ» պալատում դիմավորել է Էրդողանը։
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել են Իրանի և Թուրքիայի նախագահների երկկողմ առանձնազրույցները: Անկարայում Իրանի և Թուրքիայի նախագահներ Իբրահիմ Ռայիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկկողմ բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր, մասնավորապես՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակը։
Երկկողմ հանդիպումից հետո սպասվում է բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստի անցկացումը՝ երկու նախագահների մասնակցությամբ:
Նմանատիպ հոդվածներ
«Փաշինյանի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո կարգավիճակի հարցը փակված է»․ Լավրով
Նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմ...
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում․ Լավրով
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերություն...
Հայաստանի առաջարկն Ադրբեջանը նոր էսկալացիայի առիթ է դարձնում․ ԱԳՆ-ն հայտարարությունը
Ադրբեջանը շահարկում է ականապատման նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնություննն ու այն դարձնում էսկալացիայի առիթ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ պայմաններում են պահվում Արցախի նախկին ղեկավարներն Ադրբեջանում
Համացանցում են հայտնվել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Արցախի Հանրապետության ղեկավարների լուսանկարները։