Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոն կստուգի հայազգի պատգամավորների հայտարարագրերը
Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոն, հանրային մեծ հետաքրքրության և կոռուպցիայի բարձր ռիսկի պատճառով, նախատեսում է ստուգել նաև Վրաստանի խորհրդարանի (Ախալքալաք-Նինոծմինդայից ընտրված) հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանի և Սումբատ Կյուրեղյանի հայտարարագրերը: Այդ մասին գրում է aliq.ge-ն։
Հակակոռուպցիոն բյուրոյի կայքում հրապարակված տեղեկատվության մեջ նշվում է, որ ընթացիկ տարվա ընթացքում բյուրոն որոշել է ստուգել 300 պաշտոնատար անձանց գույքի հայտարարագրերը, այդ թվում՝ Վրաստանի վարչապետի և նրա կաբինետի անդամների:
Ուշագրավ է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի համաշխարհային հակակոռուպցիոն հարցերի համակարգող Ռիչարդ Նեֆյուի այցը Վրաստան՝ հերթական անգամ ակտիվացրեց տեսակետները երկրում բարձր մակարդակի կոռուպցիոն դեպքերի հետաքննության և դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին։
Ի դեպ, Վրաստանի օրենսդրության համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնյաները պարտավոր են լրացնել հայտարարագրեր, որտեղ պետք է նշեն իրենց ունեցվածքը և ֆինանսական վիճակը։ Փաստաթղթերը ստուգելու իրավունք ունի Հակակոռուպցիոն բյուրոն։
2022 թվականի նոյեմբերի 30-ին խորհրդարանն ընդունեց «Հանրային հիմնարկներում շահերի բախման և կոռուպցիայի մասին» օրենքում փոփոխությունները։ Փոփոխությունների համաձայն՝ ստեղծվել է հանրային իրավունքի իրավաբանական անձ՝ Հակակոռուպցիոն բյուրո։ Կառավարության պաշտոնյաները նշել են, որ այդ գործակալության ստեղծմամբ Վրաստանը կատարել է եվրոպական հանձնարարականների պահանջներից մեկը։
Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն է պատրաստել Հակակոռուպցիոն բյուրոյի վերաբերյալ: Եզրակացության մեջ նշվում է, որ բյուրոյի ղեկավարի նշանակումն ու ազատումը մեծապես վարչապետի իրավասությունն է, ինչը խնդրահարույց է։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը նշել էր, որ բյուրոյի ղեկավարի նշանակման մեթոդը խնդրահարույց է։ Կազմակերպությունը կարծում է, որ վարչապետի կողմից բյուրոյի ղեկավարի նշանակումը չի կարող ապահովել այս ինստիտուտի իրական անկախությունը, ինչը նրա արդյունավետ աշխատանքի անհրաժեշտ նախապայմանն է։
Նմանատիպ հոդվածներ
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում․ Լավրով
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերություն...
«Փաշինյանի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո կարգավիճակի հարցը փակված է»․ Լավրով
Նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ պայմաններում են պահվում Արցախի նախկին ղեկավարներն Ադրբեջանում
Համացանցում են հայտնվել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Արցախի Հանրապետության ղեկավարների լուսանկարները։
Հայաստանի առաջարկն Ադրբեջանը նոր էսկալացիայի առիթ է դարձնում․ ԱԳՆ-ն հայտարարությունը
Ադրբեջանը շահարկում է ականապատման նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնություննն ու այն դարձնում էսկալացիայի առիթ...