Շվեդիան ավելի քան պատրաստ է դառնալ ՆԱՏՕ-ի դաշնակից․ Սպիտակ տուն
ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է Թուրքիայի խորհրդարանի քվեարկությանը ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումին հավանություն տալու վերաբերյալ։
Այս մասին լրագրողներին հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Առաջին հերթին մենք հասկանում ենք, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է այս որոշումը կայացնել այսօր: Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք դրան»,-ասել է պաշտոնյան:
«Ինչպես ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Շվեդիան ավելի քան պատրաստ է դառնալ ՆԱՏՕ-ի դաշնակից, և մենք, անկասկած, անհամբեր սպասում ենք դաշինքի անդամ դառնալուն, բայց ես առաջ չեմ անցնի Թուրքիայի խորհրդարանի որոշումից»:
Քիրբին նաև հույս է հայտնել, որ Հունգարիան, որը նույնպես չի վավերացրել թագավորության անդամակցությունը ՆԱՏՕ-ին, կհետևի Թուրքիայի օրենսդիր մարմնում քվեարկությանը։
Նմանատիպ հոդվածներ
«Փաշինյանի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո կարգավիճակի հարցը փակված է»․ Լավրով
Նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմ...
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում․ Լավրով
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերություն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ պայմաններում են պահվում Արցախի նախկին ղեկավարներն Ադրբեջանում
Համացանցում են հայտնվել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Արցախի Հանրապետության ղեկավարների լուսանկարները։
Հայաստանի առաջարկն Ադրբեջանը նոր էսկալացիայի առիթ է դարձնում․ ԱԳՆ-ն հայտարարությունը
Ադրբեջանը շահարկում է ականապատման նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնություննն ու այն դարձնում էսկալացիայի առիթ...