Չայնիի ոլորաններում 20-ից ավելի ավտոմեքենա է բախվել. կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 23-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մոտ 2 ժամից ավելի է Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորանների 2 կմ-ից ավելի հատվածում բարձիթողի վիճակ է, ճանապարհը սպասարկող ճանշինականները, ինչպես նաև ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները ոչ մի աշխատանք չեն կատարել՝ ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:
20-ից ավելի ավտոմեքենա է բախվել: Երևան-Գավառ երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը կողաշրջվել է, ինչի հետևանքով կան մեծ թվով վիրավորներ:
Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վիրավորների թիվը 10-ից ավելի է:
Նմանատիպ հոդվածներ
Վթարի է ենթարկվել Գավառ-Երևան երթուղայինը․ կան վիրավորներ․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ին հայտնում են, որ Երևան-Սևան ավտոճանապարհի կողաշրջված վիճակում ՀՀ ՆԳՆ փրկարարները հայտնաբերել են «Գազե...
Արարատի մարզում բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ
Հունվարի 23-ին, ժամը 11։08-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Պայթյուն՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության Շիրվանի «Արազ» գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Պայթյուն՝ Էրեբունի վարչական շրջանում
Auroranews-ն ահազանգեր է ստացել, որ Էրոբունի վարչական շրջանում պայթունի ձայներ է լսվել։Կապ հաստատեցինք Ոստիկանություն՝ պ...