Վթարի է ենթարկվել Գավառ-Երևան երթուղայինը․ կան վիրավորներ․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ին հայտնում են, որ Երևան-Սևան ավտոճանապարհի կողաշրջված վիճակում ՀՀ ՆԳՆ փրկարարները հայտնաբերել են «Գազել» մակնիշի Գավառ-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը: Պարզվել է, որ «Գազելն» ինքնավթարվել է, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Նախնական տվյալներով «Գազելի» մեջ եղել է 14 ուղևոր, փրկարարները, կանչի վայր հասնելով, արձանագրել են 3 տուժած, ովքեր տեղափոխվում են բժշկական կենտրոն։ Մյուս հավանական տուժածների վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է։


Նմանատիպ հոդվածներ
Չայնիի ոլորաններում 20-ից ավելի ավտոմեքենա է բախվել. կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 23-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Shamshyan.com...
Արարատի մարզում բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ
Հունվարի 23-ին, ժամը 11։08-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Պայթյուն՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության Շիրվանի «Արազ» գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Պայթյուն՝ Էրեբունի վարչական շրջանում
Auroranews-ն ահազանգեր է ստացել, որ Էրոբունի վարչական շրջանում պայթունի ձայներ է լսվել։Կապ հաստատեցինք Ոստիկանություն՝ պ...