ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սողանք Չինաստանում․ տասնյակ մարդիկ են մնացել ցեխի ու քարերի շերտի տակ
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յունան նահանգում սողանքի հետևանքով առնվազն 47 մարդ մնացել է ցեխակույտի տակ։ Ցեխի ու քարերի տակից դուրս է բերվել 8 դի, մնացածի ճակատագիրը դեռ անհայտ է։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հրամայել է լայնածավալ փրկարարական գործողություն իրականացնել՝ ներգրավելով բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։ Ողբերգության վայրում է գտնվում աշխատանքային խումբը՝ փոխվարչապետ Չժան Գուոցինի գլխավորությամբ։ Սողանքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ի սահմաններում, Չժաոտոնգ շրջանում, որը գտնվում է լեռներում: Տարվա այս եղանակին այնտեղ օդի ջերմաստիճանն իջնում է 0-ից ցածր, այսինքն, մարդիկ հայտնվեն են սառած քարաշերտի տակ։
«Շատ ուժեղ աղմուկ էր, և գետինը ցնցվեց, ինչպես երկրաշարժից»,- լրագրողներին ասել է տուժած գյուղի բնակիչներից մեկը: Տեղի մեկ այլ բնակչի խոսքով՝ սողանքի պահին տներում հիմնականում երեխաներ ու ծերեր են եղել։
Ականատեսների կադրերը, որոնք տեղադրվել են սոցիալական ցանցերում, ցույց են տալիս, թե ինչպես են փրկարարները աշխատում փլատակների կույտերի վրա՝ ձյունածածկ լեռների գագաթների ֆոնին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրազդանից մինչև Չարենցավան տասնյակ ավտոմեքենաներ վթարի են ենթարկվել
ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ այս պահին Հրազդանից մինչև Չարենցավան տասնյակ ավտոմեքենաներ վթա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բարձիթողի վիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ մերկասառույցի պատճառով բախվել է 40-ից ավելի ավտոմեքենա
Այսօր՝ հունվարի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
Տիգրան Մեծ պողոտա. ավտոբուսի անիվները թռան վրից
Օգտատերերն այսօր պարբերաբար տեղեկացնում են տրանսպորտի հետ կապված խնդիրների մասին: Նախ, շատերը արձանագրում են, որ ավտոբու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիսիչանսկում հացի գործարանի գնդակոծման հետևանքով երկու մարդ է զոհվել, 40 մարդ փլատակների տակ է
Երկու մարդ զոհվել է, վեցը՝ հիվանդանոցում է, Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Լիսիչանսկի հացաբուլկեղենի գնդակոծության հետև...