Խոշոր ավտովթար Երևանում
Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում Շերամի փողոցում բախվել են 22-ամյա Մուշեղ Հովհաննիսյանի վարած Nissan Skyline մակնիշի, 24-ամյա Վահան Հակոբյանի վարած Mercedes մակնիշի, 45-ամյա Սամվել Ստամբոլցյանի վարած Mitsubishi մակնիշի, 27-ամյա Մինաս Հայրապետյանի վարած Honda Fit մակնիշի և 64-ամյա Արթուր Հովհաննիսյանի վարած Toyota Prado մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
Վթարի հետևանքով նշված հատվածում երթևեկությունը դարձել էր դժվարանցանելի, քանի որ ավտոմեքենաները հայտնվել էին տարբեր հատվածներում, իսկ մեքենաներից 3-ը եղել են կայանված։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բարձիթողի վիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ մերկասառույցի պատճառով բախվել է 40-ից ավելի ավտոմեքենա
Այսօր՝ հունվարի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
Տիգրան Մեծ պողոտա. ավտոբուսի անիվները թռան վրից
Օգտատերերն այսօր պարբերաբար տեղեկացնում են տրանսպորտի հետ կապված խնդիրների մասին: Նախ, շատերը արձանագրում են, որ ավտոբու...
58 տոննա դիզվառելիք տեղափոխող բեռնատար գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Այվազովսկի փողոցի 4/4 հասցեի հարևանությամբ ընթացք...
Սևանա լճում 36-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել
Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...