ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտության ընթացքում Մարդու իրավունքների էական խախտումներ են եղել
Դունյա Միյատովիչը վերջին անգամ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում ելույթ է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին, Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ հոկտեմբերյան այցերին: Նա ընդգծել է, որ տասնամյակների ընթացքում առաջին անգամ էր, որ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացել է այցելել ԼՂ:
Միյատովիչը մտահոգություն է հայտնել, որ այժմ աշխարհի տարբեր անկյուններում ռազմական բախումներ են, որոնց ընթացքում խախտվում են մարդու հիմնարար իրավունքները:
Դունյա Միյատովիչ (Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար) - Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտության ընթացքում Մարդու իրավունքների էական խախտումներ են եղել: Հուսով ենք՝ սա այդ հակամարտության վերջին գլուխն էր: Մի քանի օր առաջ զեկույց հրապարակեցի, շեշտեցի, որ Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունից տուժած բոլոր անձանց մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է։ Պատերազմի և հակամարտությունների գոտիներում, մարդու իրավունքների վիճակից բացի, դեռ այլ լուրջ մարտահրավերներ կան, որոնք պետք է ավելի լավ հասցեագրվեն:
Միյատովիչը հավելել է՝ օրենքի գերակայությունը քաղաքակրթությունների մեծագույն նվաճումներից մեկն է և այն հակաթույնը, որը կարող է պաշտպանել մարդկությանը բռնակապետությունից և բռնաճնշումներից։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ պայմաններում են պահվում Արցախի նախկին ղեկավարներն Ադրբեջանում
Համացանցում են հայտնվել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Արցախի Հանրապետության ղեկավարների լուսանկարները։
«Փաշինյանի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո կարգավիճակի հարցը փակված է»․ Լավրով
Նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմ...
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում․ Լավրով
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերություն...
Հայաստանի առաջարկն Ադրբեջանը նոր էսկալացիայի առիթ է դարձնում․ ԱԳՆ-ն հայտարարությունը
Ադրբեջանը շահարկում է ականապատման նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնություննն ու այն դարձնում էսկալացիայի առիթ...