«Եվրոպայի խորհրդի կարիքը չունենք, Ղարաբաղի հարցը լուծված է». Ադրբեջանից արձագանքում են ԵԽԽՎ որոշմանը
Այսօր մեկնարկած Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստում չի հաստատվել ադրբեջանական պատվիրակության հավատարմագիրը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ ԵԽԽՎ-ն կսահմանափակի Ադրբեջանի լիազորությունները՝ Լաչինի միջանցք զեկուցողների մուտքն արգելելու համար։
Ադրբեջանից արձագանքել են, թե այս քայլով փորձում են վրեժ լուծել «իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնած Ադրբեջանից»։
Բաքվից նշում են, թե ԵԽԽՎ կառույցն այլևս նշանակություն չունի իրենց համար, որովհետև Ադրբեջանը ժամանակին դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ՝ Ղարաբաղյան խնդրի լուծման համար։ Նշում են, թե ԵԽԽՎ-ն աչք է փակել այն փաստի վրա, որ «Հայաստանը, իբր, օկուպացրել է Ադրբեջանի տարածքը»․
«Ղարաբաղյան խնդիրն արդեն լուծված է։ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի կարիքը չունի»,- ասվում է Բաքվի տարածած պարզաբանման մեջ․ «Եթե ԵԽԽՎ-ն որոշի չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները և սահմանափակել նրա ձայնի իրավունքը, ապա ադրբեջանական պատվիրակության համար նպատակահարմար կլինի դադարեցնել իր գործունեությունն այդ կազմակերպությունում: Ակտուալ կդառնա նաև Ադրբեջանի դուրս գալը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի իրավասությունից»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ պայմաններում են պահվում Արցախի նախկին ղեկավարներն Ադրբեջանում
Համացանցում են հայտնվել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Արցախի Հանրապետության ղեկավարների լուսանկարները։
«Փաշինյանի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո կարգավիճակի հարցը փակված է»․ Լավրով
Նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմ...
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում․ Լավրով
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերություն...
Հայաստանի առաջարկն Ադրբեջանը նոր էսկալացիայի առիթ է դարձնում․ ԱԳՆ-ն հայտարարությունը
Ադրբեջանը շահարկում է ականապատման նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնություննն ու այն դարձնում էսկալացիայի առիթ...