Չեխիան ԱՄՆ-ից 24 F-35 կործանիչներ կգնի
Չեխիայի կողմից ԱՄՆ-ից հինգերորդ սերնդի F-35A Lightning II կործանիչների գնման մասին պայմանագիրը կստորագրվի մինչև մարտի վերջ, կիրակի օրը հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Յանա Չեռնոխովան` CNN Prima NEWS-ի եթերում։
«Սա անպայման կստորագրվի մինչև մարտի վերջ, նույնիսկ` ավելի վաղ: Մենք այժմ փնտրում ենք համապատասխան ձև և հարմար ամսաթիվ»,-ասել է Չեռնոխովան։
CNN Prima NEWS-ի հաղորդման համաձայն, 105,8 միլիարդ կրոն (մոտ 4,6 միլիարդ դոլար) կվճարվի ԱՄՆ կառավարությանը հինգերորդ սերնդի F-35A Lightning II կործանիչների և այս գնմանը ուղեկցող ծառայությունների համար: Լրացուցիչ ծախսերը` ներառյալ նոր օդանավակայանի կառուցումը, կկազմեն 43,8 միլիարդ կրոն (մոտ 1,9 միլիարդ դոլար):
Չեխիայի կողմից այդ ինքնաթիռների գնման և օգտագործման ընդհանուր ծախսերը մինչև 2069 թվականը կկազմեն 322 միլիարդ կրոն (մոտ 14,1 միլիարդ դոլար): Կործանիչի մեկ ժամ թռիչքը կարժենա ավելի քան 800 հազար կրոն (մոտ 35 հազար դոլար)։
Չեխիայի կառավարությունը հավանություն է տվել ԱՄՆ-ից 24 F-35 Lightning II կործանիչների գնմանը 2023 թվականի սեպտեմբերին։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ պայմաններում են պահվում Արցախի նախկին ղեկավարներն Ադրբեջանում
Համացանցում են հայտնվել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Արցախի Հանրապետության ղեկավարների լուսանկարները։
«Փաշինյանի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո կարգավիճակի հարցը փակված է»․ Լավրով
Նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմ...
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում․ Լավրով
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերություն...
Հայաստանի առաջարկն Ադրբեջանը նոր էսկալացիայի առիթ է դարձնում․ ԱԳՆ-ն հայտարարությունը
Ադրբեջանը շահարկում է ականապատման նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնություննն ու այն դարձնում էսկալացիայի առիթ...