ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Համբուրգում տեղադրվել է «մերկ Անգելա Մերկելի» արձանը
Համբուրգում Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի նման մերկ կնոջ արձանը տեղադրվել է Թալիա թատրոնի դիմաց։ Գրել է Bild-ը։
Առանց հագուստի նստած կնոջ արձանը տեղադրվել է կոնտեյների վրա։ Տեղի բնակիչներից մեկը հրատարակության հետ զրույցում հաստատել է, որ քաղաքաբնակները «մերկ» քանդակն անվանում են «Մերկել», քանի որ կասկած չունեն, որ հենց նա է պատկերված։
Համբուրգում «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» ՔԴՄ կուսակցության ներկայացուցիչ Սվեն Հիլշերը արձանի տեղադրումը վիրավորական է որակել և հիշեցրել, որ թատրոնը ստանում է պետական ֆինանսավորում։ «Շատ քաղաքացիներ այժմ հաճույք են ստանում քաղաքական գործիչներին վիրավորելուց։ Սա նպաստում է քաղաքականությունից ընդհանուր հիասթափությանը և հանգեցնում է դրա արդիականության անկմանը»,- ասել է նա:

Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ պայմաններում են պահվում Արցախի նախկին ղեկավարներն Ադրբեջանում
Համացանցում են հայտնվել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Արցախի Հանրապետության ղեկավարների լուսանկարները։
«Փաշինյանի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո կարգավիճակի հարցը փակված է»․ Լավրով
Նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմ...
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում․ Լավրով
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերություն...
Հայաստանի առաջարկն Ադրբեջանը նոր էսկալացիայի առիթ է դարձնում․ ԱԳՆ-ն հայտարարությունը
Ադրբեջանը շահարկում է ականապատման նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնություննն ու այն դարձնում էսկալացիայի առիթ...