Եթե նա դադարեցնի պատերազմը՝ ես պատրաստակամ եմ հրավիրել նրան Ուկրաինա․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական Channel 4 News-ին տված հարցազրույցում դիմել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ պատրաստակամություն հայտնելով հրավիրել նրան երկիր՝ պայմանով, որ ԱՄՆ նախկին նախագահին հաջողվի 24 ժամվա ընթացքում դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։
«Այո, խնդրում եմ, Դոնալդ Թրամփ, ես ձեզ հրավիրում եմ Ուկրաինա, Կիև… Եթե պատերազմը հնարավոր լինի դադարեցնել 24 ժամում, կարծում եմ, որ դա բավարար կլինի Կիև գալու համար ցանկացած օր, երբ ես այստեղ լինեմ», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, Զելենսկին ընդգծել է, որ կցանկանար իմանալ Թրամփի «պատերազմն ավարտելու բանաձևի» մասին, եթե կա այդպիսի բան։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է, որ կարող է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում 24 ժամվա ընթացքում
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ պայմաններում են պահվում Արցախի նախկին ղեկավարներն Ադրբեջանում
Համացանցում են հայտնվել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Արցախի Հանրապետության ղեկավարների լուսանկարները։
«Փաշինյանի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո կարգավիճակի հարցը փակված է»․ Լավրով
Նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմ...
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում․ Լավրով
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերություն...
Հայաստանի առաջարկն Ադրբեջանը նոր էսկալացիայի առիթ է դարձնում․ ԱԳՆ-ն հայտարարությունը
Ադրբեջանը շահարկում է ականապատման նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնություննն ու այն դարձնում էսկալացիայի առիթ...