ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վրաերթ՝ Կոտայքում. հետիոտնը տեղում մահացել է
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Արծրուն Զ.-ն, իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևերի» մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն 60-ամյա Մարիամ Մ.-ին։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը, այնուհետև վարորդը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:



Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 1 զոհ, 2 վիրավոր
Այսօր ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:10-ի սահման...
Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 5 մեքենա. կա վիրավոր
Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Րաֆֆու անվան դպրոցի դիմ...
Հրդեհ՝ Օշականում․ կա զոհ
Այսօր, ժամը 03:23-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշա...
Վթարի է ենթարկվել Գավառ-Երևան երթուղայինը․ կան վիրավորներ․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ին հայտնում են, որ Երևան-Սևան ավտոճանապարհի կողաշրջված վիճակում ՀՀ ՆԳՆ փրկարարները հայտնաբերել են «Գազել» մակ...