Լավրովը հայտնել է, թե ինչու է «3+3» ձևաչափը հեռանկարային համարում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համագործակցության հեռանկարային ձևաչափ է համարում «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը: Այս մասին նա հայտարարել Է այսօրվա ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ ռուսական կողմն առաջարկել է ավելի ակտիվ զարգացնել հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի, ինչպես նաև նրանց երեք մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համագործակցության մեխանիզմը:
«Տեղի է ունեցել մի քանի հանդիպում, հայ ներկայացուցիչները ևս մասնակցել են։ Ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում այդ ձևաչափը հեռանկարային կլինի, քանի որ այն կախված չէ ինչ-որ գլոբալ, աշխարհաքաղաքական փոփոխություններից, և այն զերծ է հեգեմոնիայի պահպանման այն աշխարհաքաղաքական խաղից, որն այժմ զարգացնում է Վաշինգտոնը` Բրյուսելի գործընկերների հետ միասին»,– ասել Է Լավրովը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «3+3» ձևաչափը արդյունավետ հարթակ էր համարել տարածաշրջանային խնդիրների քննարկման համար:
Հարթակը ենթադրում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցություն։ Վրաստանը նախկինի պես հրաժարվում է միանալ այս հարթակին։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը` հայ-ռուսական հարաբերությունների սառեցման մասին
Ռուսական կողմը երբեք չի նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների սառեցում. ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։«Ի...
Հայկական զիջումների արդյունքում 23 ռազմագերիներ կարող են վերադառնալ. Սիրանուշ Սահակյան. «Հրապարակ»
2023-ի դեկտեմբերին Հայաստանը գերիների փոխանակում իրականացրեց` Ադրբեջանում պահվող 32 հայ զինծառայողների դիմաց ազատ արձակե...
Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ. Փաշինյան
Մենք Ադրբեջանից, Ադրբեջանն էլ մեզնից լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում, որ մենք փոխադարձաբար տարածքային նկրտումներ չունենք...
Հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվելու սահմանազատման հարցերով հանձնաժողովի համատեղ նիստում
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների համապատասխան հանձնաժողո...