Հակամարտության մեջ վերջակետը կդրվի միայն Պաղեստին պետության ստեղծմամբ. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Իսրայելի և Պաղեստինի միջև ռազմական գործողությունները, ընդգծել է. «Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման գործընթացքում վերջակետը կդրվի միայն Պաղեստին պետության ստեղծմամբ: Առանց պաղեստինյան պետության ստեղծման անհնար է խաղաղության հասնել տարածաշրջանում»:
Լավրովն այս մասին հայտարարել է 2023 թվականի ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ նրա՝ պետք է ստեղծվի գործունակ պետություն, որը կհապատասխանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի դրույթներին և կկարողանա ապահով ու խաղաղ ապրել Իսրայելի կողքին:
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, եթե հարցը այս կերպ չլուծվի, «պաղեստինցիների յուրաքանչյուր հաջորդ սերունդ կփոխանցի Իսրայելի նկատմամբ այն վերաբերմունքը, որն այժմ ունեն պաղեստինցիները»։
Ռուսաստանը, վստահեցրել է նախարարը, պատրաստ է ջանքեր գործադրել հակամարտությունում իրավիճակը կարգավորելու համար։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շատ շահագրգռված է, որ Իսրայելն անվտանգ ապրի:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը` հայ-ռուսական հարաբերությունների սառեցման մասին
Ռուսական կողմը երբեք չի նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների սառեցում. ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։«Ի...
Հայկական զիջումների արդյունքում 23 ռազմագերիներ կարող են վերադառնալ. Սիրանուշ Սահակյան. «Հրապարակ»
2023-ի դեկտեմբերին Հայաստանը գերիների փոխանակում իրականացրեց` Ադրբեջանում պահվող 32 հայ զինծառայողների դիմաց ազատ արձակե...
Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ. Փաշինյան
Մենք Ադրբեջանից, Ադրբեջանն էլ մեզնից լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում, որ մենք փոխադարձաբար տարածքային նկրտումներ չունենք...
Հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվելու սահմանազատման հարցերով հանձնաժողովի համատեղ նիստում
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների համապատասխան հանձնաժողո...