
Ձյուն է տեղում․ կան փակ ճանապարհներ

Ժամը 09։00-ի դրությամբ, Սևանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Լծեն-Տաթև, Գորիսի, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Փրկարար ծառայությունը ևս տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։