Հասարակություն
Որևէ բան տեղի չի ունենում «Գոյ» թատրոնի հետ՝ որպես ստեղծագործական միավոր․ նախարար
Edita
Այսօր Ազգային ժողովում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է «Գոյ» թատրոնի միավորմանը։
Նրա խոսքով՝ ընթանում է վերակազմակերպման պարզ գործընթաց։
«Որևէ բան տեղի չի ունենում «Գոյ» թատրոնի հետ՝ որպես ստեղծագործական միավոր։ Մենք խոսում ենք մեկ շենքում գործող երկու ՊՈԱԿ-ների միավորման գործընթացից։ Հիշեցնեմ, որ նույնիսկ Սունդուկյան թատրոնի կողմից էին վճարվում «Գոյ» թատրոնի կոմունալները, և այդ իմաստով նաև ամբողջապես անկախ ու ինքնավար իրավիճակ չկար։ Այս պահին լինելու է մեկ միասնական ՊՈԱԿ, որի ներքո գործելու է «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին ստեղծագործական միավոր»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Կարապետյանի գործը հանձնվեց աղմկահարույց գործեր վարած դատավորին
Հայտնի է, թե որ փողոցները կվերանորոգվեն Երևանում
5.0