
Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին հարավարևմտյան է, 2-4մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Երևանքում հունվարի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հունվարի 17–ի ցերեկը կլինի 7-9 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +4...+6 աստիճան։