Զգուշացում․ Կազմակերպվում են ֆիշինգային հարձակումներ

Booking.com ամրագրումների կայքի միջոցով կազմակերպվում են ֆիշինգային հարձակումներ։ Այս մասին հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։


Զեղծարարները կոտրում են հյուրանոցների հաշիվները նշված կայքում ու հյուրանոցի անունից նամակներ ուղարկում ամրագրումներ կատարած մարդկանց։


«Մասնավորապես, նամակի մեջ նշում են, որ ամրագրման հետ կապված խնդիր կա ու պետք է վերահաստատել բանկային քարտի տվյալները, ինչը անելու համար տրամադրում են Booking.com կայքին արտաքին տեսքով նման կեղծ կայքի հղում։

Նշված կայքով քարտային տվյալները վերահաստատելու համար նամակներ ստանալիս եղեք զգույշ, ստացած հղումներով անցնելիս այդ կայքում մի լրացրեք բանկային տվյալներ։

Ձեր ամրագրումների հետ կապված խնդրի մասին փորձեք ճշտել հենց հյուրանոցից կամ Booking.com-ից։ Կայքի պատասխանատուները տեղյակ են խնդրի մասին և աջակցում են իրենց այցելուներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։






Քաղաքականություն