ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԻՀՊԿ-ն հայտարարել է Իրաքում և Սիրիայում մի քանի թիրախներին հասցված հարվածների մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում մի քանի թիրախների:
Այդ թվում, իրանական ուժերի պնդմամբ, հարձակման է ենթարկվել «իսրայելական լրտեսական կենտրոնը» Իրաքի քրդական ինքնավար շրջանի մայրաքաղաք Էրբիլ քաղաքի մոտ, ինչպես նաև Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապված թիրախները:
Ինչպես հաղորդում Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հատուկ ծառայություններում իր աղբյուրները, պայթյունները լսվել են Էրբիլից մոտ 40 կմ հեռավորության վրա, այդ շրջանում են գտնվում ԱՄՆ հյուպատոսությունը և բնակելի շրջանները: Երկու անանուն ամերիկացի պաշտոնյաներ գործակալությանը հայտնել են, որ հարվածի հետևանքով ամերիկյան օբյեկտները չեն տուժել: