
Ռոսավիացիան փոխադրողներին խորհուրդ է տվել Եգիպտոս չթռչել 27 ինքնաթիռով․ կա վտանգ

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հեռագրեր է ուղարկել «Աերոֆլոտ» և «Ռոսիա» ավիաընկերություններին՝ խնդրելով Եգիպտոս չթռչել 27 ինքնաթիռով. կա օդանավի ձերբակալման վտանգ։ Տեղեկությունը փոխանցում է lenta.ru-ն։
Հաղորդագրություններում նշվում է, որ հունվարի 12-ի ժամը 12:00-ից մինչև հաջորդ ծանուցումը դեպի Եգիպտոս թռիչքներ խորհուրդ չի տրվում: Կից ներկայացվում է նաև ինքնաթիռների ցանկը։
Խոսքը «Աերոֆլոտ»-ի 24 ինքնաթիռի մասին է՝ տասը Airbus A320, ինը Boeing 777-300ER, չորս Airbus A321 և մեկ Airbus A350։
«Ռոսիա» ավիաընկերության երեք Boeing 737-800 նույնպես ներառվել են սահմանափակող ցուցակում։
Երկու ընկերություններն էլ հետևել են Օդային տրանսպորտի դաշնային գործակալության առաջարկություններին։
Պարբերականը պարզաբանել է, որ բոլոր ինքնաթիռները պատկանում են պետական տրանսպորտային լիզինգային ընկերությանը։ Այժմ դրանք և ևս 13 ինքնաթիռներ, որոնք գտնվում են S7-ի, Aurora-ի և Yamal-ի տրամադրության տակ, փորձում են ապօրինի առգրավել Իռլանդիայի Գերագույն դատարանի միջոցով։