ՏԵՍԱՆՅՈՒԹ. 11 մարդ է մահացել Ռիո դե Ժանեյրոյում հեղեղումներից հետո սողանքների և էլեկտրահարումների հետևանքով

Ռիո դե Ժանեյրոյում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների հետեւանքով 11 մարդ է զոհվել, հայտնում է G1 պորտալը՝ վկայակոչելով հատուկ ծառայությունների տվյալները։ Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։


Հունվարի 13-ից 14-ը հորդառատ անձրևներ են տեղացել Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսային շրջանում: Դրանք հանգեցրել են գլխավոր մայրուղիների հեղեղմանը և կաթվածահար արել հասարակական վերգետնյա տրանսպորտի և մետրոյի աշխատանքը։ Փրկարարների տվյալներով՝ 11 մարդու մահվան պատճառ են դարձել սողանքները և քաղաքի էլեկտրացանցերի կոտրված լարերից էլեկտրահարումները։


Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսը կոչ է արել բնակիչներին անհարկի չլքել իրենց տները, քանի դեռ քաղաքում իրավիճակը չի կարգավորվել։ Ռիո դե Ժանեյրոյի օպերատիվ կենտրոնը հայտարարել է բնակչության համար տագնապի հնարավոր հինգ մակարդակներից երրորդը։

Քաղաքականություն

Պատահարներ