Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Նարե Գաբրիելյանը՝ ոսկե մեդալակիր
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Նարե Գաբրիելյանը ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Ռուսե քաղաքում ընթացող ISSF Grand Prix 2024-ի մրցումային առաջին օրը:Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
10մ օդամղիչ ատրճանակ երիտասարդ աղջիկների պայքարում Նարե Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով 2-րդ հորիզոնականով դուրս է եկել եզրափակիչ, որում 239,7 միավորով միանձնյա առաջատար է եղել ու ոսկե մեդալ նվաճել
Գաբրիելյանը նաև 570 միավորով լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորման։
Մրցումային 2-րդ օրը 10մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում հավաքականի առաջատար հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 239,9 միավորով դարձել է փոխչեմպիոն: Կարապետյանը եզրափակիչ էր դուրս եկել 2-րդ հորիզոնականով:
Նմանատիպ հոդվածներ
Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ` «Ինտեր»-«Մոնցա» խաղում
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում Միլանի «Ինտերը» արտագնա խաղում 5։1 հաշվով հաղթեց «Մոնցային»: Այս մասին հայտնում է Armsp...
Հենրիխ Մխիթարյանը կիսվել է թիմի խաղի մասին իր կարծիքով
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է թիմի խաղի մասին իր կարծիքով։ «Ներաձուրիները» Ա Սերիայի 20-րդ...
Էլմիրա Կարապետյանը միջազգային մրցաշարում դարձել է առաջնության փոխչեմպիոն
Սլովենիայի Ռուսե քաղաքում ընթացող ISSF Grand Prix միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Էլմիրա Կարապետյանը դարձել...
Էդգար Սևիկյանը կփոխի ակումբը
«Պարի Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը կտեղափոխվի «Ֆերենցվարոշ»: Այս մասին հայտնում է «Չեմպիոնատը»՝ հղում անել...