ՌԴ ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ի գործողությունների մասին
ԱՄՆ-ի հարվածները Եմենին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի այլասերման և միջազգային իրավունքի լիակատար անտեսման ևս մեկ օրինակ են՝ հանուն տարածաշրջանում իրավիճակի սրման։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Եմենի վրա ԱՄՆ օդային հարվածները անգլոսաքսերի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի այլասերման և միջազգային իրավունքի լիակատար անտեսման ևս մեկ օրինակ են՝ տարածաշրջանում իրավիճակը սրելու իրենց ապակառուցողական նպատակների համար»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան գործողություններ են սկսել Եմենի հյուսիսում իշխող Անսար Ալլահ շարժման (հութիների) օբյեկտների դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Մի շարք մարդիկ պարզապես կորցրել են չափի զգացումը․ Զախարովան՝ Խանդանյանի հայտարարության մասին
Արևմուտքին դուր գալու ձգտման մեջ պետք չէ ծայրահեղության հասնել և աբսուրդի մեջ ընկնել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտ...
Արմեն Աբազյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առա...
Նիկոլ Փաշինյանը Արմեն Աբազյանին վերանշանակեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանը նշանակվել է Ազգային անվտնագության ծառայության տնօրեն։ Այսօր նա նախագահ...
Հակակոռուպցիոն կոմիտեից՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյայի ձերբակալման մասին
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան ձերբակալվել է կոռուպցիոն դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այ...