Իսրայելի ԱԳ նախարարը Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին
Գազայի հատվածում ռազմական գործողության լույսի ներքո Իսրայելի դեմ Թուրքիայի կշտամբանքները հիմք չունեն, Անկարան պետք է հիշի հայերի և քրդերի ճակատագիրը։ Այս մասին հայտարարել Է հրեական պետության ԱԳ նախարար Իսրայել Կացը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի հասցեին հնչեցրած քննադատական արտահայտություններից հետո։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն իր անցյալում Հայոց ցեղասպանություն ունեցող երկրից այժմ պարծենում է Իսրայելի հասցեին անհիմն մեղադրանքներով։ Մենք հիշում ենք հայերին, քրդերին։ Ձեր պատմությունն ինքնին խոսում է: Իսրայելը պաշտպանվում է, այլ ոչ թե ոչնչացնում՝ հանդես գալով Ձեր բարբարոս դաշնակիցների դեմ»,- գրել է Կացը X-ի իր էջում ։
Ավելի վաղ Էրդողանը հույս էր հայտնել, որ Իսրայելը կդատապարտվի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից Գազայի հատվածում իր գործողությունների համար, որոնք, ըստ թուրք առաջնորդի, ռազմական հանցագործությունների հատկանիշներ ունեն:
Հաագայի ՄԱԿ-ի միջազգային դատարան Իսրայելի դեմ հայց է ներկայացվել ՀԱՀ-ի իշխանությունների կողմից՝ կապված Իսրայելի կողմից Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի հնարավոր խախտման հետ: Փաստաթղթում նշվում է, որ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում կարելի է որակել որպես ցեղասպանություն, քանի որ դրանք իրականացվում են «Գազայում պաղեստինցիներին ոչնչացնելու կոնկրետ մտադրությամբ՝ որպես ավելի լայն Պաղեստինյան ազգային, ռասայական եւ էթնիկ խմբի մաս»: Այս հայցի շրջանակներում Հարավաֆրիկյան կողմը ձգտում է, որպեսզի դատարանը որոշի, որ Իսրայելը խախտում է կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները և պետք է դադարեցնի բոլոր ռազմական գործողությունները Գազայի հատվածում, ինչպես նաև հատուցումներ վճարի:
Իսրայելական կողմը հերքել է այդ մեղադրանքները՝ Հարավային Աֆրիկայի դիրքորոշումը կեղծավոր անվանելով, և խնդրել է լսումների ժամանակ հանել այդ գործը քննությունից։ Կացը դատական լսումների արդյունքում կարծիք է հայտնել, որ ՀԱՀ-ն ինքն է խախտում ցեղասպանության մասին կոնվենցիան՝ աջակցելով պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը, որն Իսրայելում համարվում է ահաբեկչական կազմակերպություն և որի դեմ Գազայում ռազմական գործողություն է իրականացվում:
Նշենք, որ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Նմանատիպ հոդվածներ
Մի շարք մարդիկ պարզապես կորցրել են չափի զգացումը․ Զախարովան՝ Խանդանյանի հայտարարության մասին
Արևմուտքին դուր գալու ձգտման մեջ պետք չէ ծայրահեղության հասնել և աբսուրդի մեջ ընկնել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտ...
Արմեն Աբազյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առա...
Նիկոլ Փաշինյանը Արմեն Աբազյանին վերանշանակեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանը նշանակվել է Ազգային անվտնագության ծառայության տնօրեն։ Այսօր նա նախագահ...
Հակակոռուպցիոն կոմիտեից՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյայի ձերբակալման մասին
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան ձերբակալվել է կոռուպցիոն դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այ...