Ինչու է Լոնդոնը հարվածներ հասցրել Եմենին․ Բրիտանիայի ԱԳՆ-ն բացատրում է
Մեծ Բրիտանիան մասնակցել է Եմենի հյուսիսում և կենտրոնական մասում իշխող «Անսար Ալլա» (հուսիթներ) շարժման օբյեկտներին ԱՄՆ-ի հետ համատեղ հարվածներ հասցնելուն՝ նպատակ ունենալով ապահովել իր նավերի անվտանգությունն ու նավարկության ազատությունը Կարմիր ծովում: Այս մասին X սոցցանցի իր էջում հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեւիդ Քեմերոնը։
«Բրիտանական նավերի անվտանգությունը և Կարմիր ծովով նավարկության ազատությունը առաջնային նշանակություն ունեն, ուստի մենք գործում ենք»,- գրել է նա:
Մինչ այդ Եմենի հյուսիսում և կենտրոնական մասում իշխող հուսիների «Անսար Ալլա» շիական շարժման բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամեդ Ալի Ալ Հուսին հայտարարել էր, որ Եմենի ուղղությամբ Վաշինգտոնի և Լոնդոնի հարվածները դարձել են «ահաբեկչական բարբարոսություն և կանխամտածված ագրեսիա»:
Ավելի վաղ ԱՄՆ-ն Իրանին մեղադրել էր Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հութիների գրոհներ նախապատրաստելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Մի շարք մարդիկ պարզապես կորցրել են չափի զգացումը․ Զախարովան՝ Խանդանյանի հայտարարության մասին
Արևմուտքին դուր գալու ձգտման մեջ պետք չէ ծայրահեղության հասնել և աբսուրդի մեջ ընկնել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտ...
Արմեն Աբազյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առա...
Նիկոլ Փաշինյանը Արմեն Աբազյանին վերանշանակեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանը նշանակվել է Ազգային անվտնագության ծառայության տնօրեն։ Այսօր նա նախագահ...
Հակակոռուպցիոն կոմիտեից՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյայի ձերբակալման մասին
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան ձերբակալվել է կոռուպցիոն դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այ...