Ռուսաստանը զենքի դեֆիցիտ ունի․ Զելենսկի
Մարտի դաշտում հնարավոր դադարը միայն օգուտ կբերի Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինայի տարածքում ռազմի դաշտում դադարը պատերազմի դադար չէ, դա չի խոսում այն մասին, որ դա պատերազմի դադար է։ Սա չի հանգեցնում քաղաքական երկխոսության Ռուսաստանի Դաշնության կամ որևէ մեկի հետ։ Այդ դադարը միայն կօգնի Ռուսաստանի Դաշնությանը»,-ասել է նա Տալլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Այս համատեքստում Զելենսկին ուշադրություն է դարձրել Ռուսաստանի Դաշնությունում զենքի արտադրությանը։
«Որովհետև մենք հասկանում ենք ծավալները, թե որքան են նրանք արտադրում այսօր։ Մենք գիտենք, թե օրական քանի դրոն, հրետանի են արտադրում։ Մենք տեսնում ենք, թե ինչն է նրանց պակասում: Եվ որ նրանք դրոնների, հրետանու, հրթիռների մեծ դեֆիցիտ ունեն։ Նրանք բանակցում են հրթիռների մասին։ Առայժմ նրանք համաձայնության չեն եկել։ Ինչպես նաև նրանք արդեն ավելի քան մեկ միլիոն հրետանային արկ են ստացել Հյուսիսային Կորեայից։ Ինչու են դա անում: Որովհետև նրանք չեն հասցնում»,- բացատրեց նա։
Այդ պատճառով, նրա խոսքով, դադարը պարզապես սառեցված հակամարտություն չէ։
«Աշխարհը նույնպես չի հասցնում լցնել Ուկրաինայի պահեստները։ Բայց աշխարհն օգնում է Ուկրաինային։ Իսկ Ռուսաստանը դեֆիցիտ ունի։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է այս դեֆիցիտը ազդում նրանց կայունության վրա ռազմի դաշտում: Դադար տա՞լ: Ռիսկի դիմե՞լ։ Երկու-երեք տարի տա՞լ ՌԴ-ին: Նա կարող է հետո մեզնից առաջ անցնել»,- հավելել Է Ուկրաինայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Մի շարք մարդիկ պարզապես կորցրել են չափի զգացումը․ Զախարովան՝ Խանդանյանի հայտարարության մասին
Արևմուտքին դուր գալու ձգտման մեջ պետք չէ ծայրահեղության հասնել և աբսուրդի մեջ ընկնել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտ...
Արմեն Աբազյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առա...
Նիկոլ Փաշինյանը Արմեն Աբազյանին վերանշանակեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանը նշանակվել է Ազգային անվտնագության ծառայության տնօրեն։ Այսօր նա նախագահ...
Հակակոռուպցիոն կոմիտեից՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյայի ձերբակալման մասին
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան ձերբակալվել է կոռուպցիոն դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այ...