Ալիևի ասածներին և պահանջներին պետք է լուրջ վերաբերվել․ Քոչարյան
Ադրբեջանի զորքերը պարտադիր պետք է խաղաղ ճանապարհով դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ մեր միասնական ուժը պետք է ստիպի Ադրբեջանին հետ քաշել զորքերը։
«Մի մոռացեք, որ իրենք 94 թվականից գլուխները կախ մտածում էին այն խնդիրների շուրջ, որը մենք բաց թողեցինք մեր տեսադաշտից։ Հրադադարից հետո իրենք կառուցեցին բանակ, մենք ունեցանք կորուստներ և հիմա ամեն օր պետք է մեր անվտանգային միջավայրն ուժեղացնենք»,- ասաց Քոչարյանը։
Անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևանը ցանկանում է, որ Հայաստաննն ու Ադրբեջանն ուղիղ բանակցեն, իսկ խաղաղության պայմանագիրը կնքվի առանց երաշխավորների, Քոչարյանը պատասխանեց, որ շատ գայթակղիչ առաջարկ է։
«Ինքն ասում է՝ չլինեն միջազգային երաշխավորներ, բա միջազգային հարթակներն ինչի՞ համար են, որ այդ երաշխավորություններ ամրագրվեն տեքստով և դրանից բխող գործողություններով։ Երաշխիքները, պետք է ինչ-որ ուժեր պահպանեն»,- ընդգծեց նա։
Պաշտպանության հանձնաժողովի նախագահի խոսքով՝ հակառակորդ պետության ղեկավարը կարող է շատ պահանջներ ներկայացնել և ցանկություններ հայտնել, սակայն խնդիրն այն է, որ մենք այդ ցանկությունները կանխելու հնարավորություն ստեղծենք։
Նրա խոսքով՝ պատկան կառույցներն ամենօրյա աշխատանքով ստեղծում են այդ հնարավորությունները։
Ըստ Քոչարյան՝ Ալիևի ասածներին և պահանջներին պետք է լուրջ վերաբերվել, թեև դրանք կարող են նախընտրական հայտարարություններ լինել՝ ուղղված ներքին լսարանին։
Նմանատիպ հոդվածներ
Մի շարք մարդիկ պարզապես կորցրել են չափի զգացումը․ Զախարովան՝ Խանդանյանի հայտարարության մասին
Արևմուտքին դուր գալու ձգտման մեջ պետք չէ ծայրահեղության հասնել և աբսուրդի մեջ ընկնել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտ...
Արմեն Աբազյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առա...
Նիկոլ Փաշինյանը Արմեն Աբազյանին վերանշանակեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանը նշանակվել է Ազգային անվտնագության ծառայության տնօրեն։ Այսօր նա նախագահ...
Հակակոռուպցիոն կոմիտեից՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյայի ձերբակալման մասին
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան ձերբակալվել է կոռուպցիոն դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այ...