Փաշինյանի Արմավիրի մարզ այցից հետո` մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը կառավարության որոշմամբ ազատվեց Արմավիրի մարզպետի պաշտոնից։ Որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։
«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 5-րդ կետով՝ կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- ասված է փաստաթղթում։
Հիշեցնենք` այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, կանգ է առել Արագած բնակավայրում, շրջել Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում և մի շարք թերություններ և խնդիրներ արձանագրել։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություննե...
«Պետք է շտկենք»․ ո՞վ է մարզադահլիճները կառուցել և ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանի հետ. «Հետք»
Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատման առիթ դարձած Վանաձորի դպրոցների մարզադահլիճները կառուցել է «Տաշիր» գրուպի նա...
ՀՀ ԱԳՆ-ն` Հայաստան-Ադրբեջան սահմանից զորքերի հայելային հետքաշման մասին
Հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման առաջարկը մնում է ուժի մեջ: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան...
Քանի գերի է այս պահին պահվում Բաքվում․ ՔԿ նախագահը նոր մանրամասներ է ներկայացնում
Այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված 23 գերի կա, որոնցից 17-ը 2023 թվականի ագրեսիայի հետևանքով պատանդառված անձինք են: Այ...