Նոր փոփոխություն՝ պետպատերով հիվանդանոցային ծառայություններ մատուցելու գործընթացում
2024 թ–ից ՀՀ բուժհաստատություններում այլևս չեն լինի պետպատերով հիվանդանոցային ծառայություններ մատուցելու նախնական բաշխումներ։ Կլինի ընդհանուր բյուջե և այն կծախսվի ըստ ուղեգրված քաղաքացիների ընտրության։ Այսօր կառավարությունն ընդունեց «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց օրենքի նախագիծը։ Նա նշեց, որ գործող օրենքով յուրաքանչյուր բժշկական կենտրոն ունի տարեկան նախարարի հրամանով սահմանված առավելագույն սահմանաչափեր։
Փոփոխությամբ առաջարկվում է բացառել առավելագույն սահամանաչափեր ունենալը և ըստ փաստացի մատուցված ծառայությունների փոխհատուցել բժշկական կենտրոններին։
«Առաջարկվում է պետական բյուջեի առողջապահության բաժնի ևս 17 միջոցառումների փոխհատուցումը փորձարարական կարգով 6 ամիս ժամկետով, իրականացնել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման օֆերտայի (տիպային պայմանագիր) սկզբունքով»,– ասաց Ավանեսյանը։
Նախարարը նաև նշեց, որ բացառություններ կկազմեն միայն պահպանման ծախսերով փոխհատուցվող հոգեբուժական, նարկոլոգիական, տուբերկուլյոզի բուժման, քրեակատարողական հիմնարկներում պահվողնների բուժօգնության միջոցառումները։
Օրենքի փոփոխությամբ կկանոնակարգվի նաև պացիենտների հերթագրումն ու ուղեգրումը։ Ավանեսյանը հայտնեց, որ դուրս է գալու թղթային ուղեգրման տարբերակն ու ամբողջովին անցնում է լինելու էլեկտրոնային ուղեգրման համակարգի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ծրագիրը մոնիտորինգի կենթարկեն, ու եթե տեսնեն՝ խնդիրներ են ծագում, կարձագանքեն դրանց։
Նմանատիպ հոդվածներ
4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում. ԿԳՄՍ նոր փոփոխություններ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման...
Երևանի մետրոպոլիտենում ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գ...
Ավտոկայանատեղիներում կայանումը ժամը 22:00-ից մինչև 09:00 անվճար է. ովքեր են ազատված վճարից
Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ...
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել մեքենաների՝ պետական աջակցությամբ մաքսազերծման մասին
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մն...