ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձնաբքի հետևանքով կորած կինը և թոռնուհին մահացել են․ Ղազախստանում բուք է

Ղազախստանի Կոստանայի մարզում ուժեղ քամին քշել է մարդկանց և թույլ չի տվել անցնել ճանապարհը։ Մարդիկ միայն սողալով են կարողացել մի քանի մետր առաջ շարժվել։


Երեկ Կոստանայի մարզում հայտնաբերվել են կնոջ եւ նրա 11-ամյա թոռնուհու մարմինները, որոնք ձնաբքի ժամանակ կորել էին։ Այս մասին հայտնում է kostanaynews-ը։ Անհետ կորածներին փնտրում էին ոստիկանները, փրկարարներն ու կամավորները։


Կոստանայի շրջանի 114 գյուղ մնացել է առանց էլեկտրականության։ 15 շրջաններում ուժեղ փոթորկի պատճառով էլեկտրականությունն անջատվել է։ Կոստանայում և Ռուդնիում էլեկտրամատակարարումն արդեն վերականգնվել է, հայտնում են իշխանությունները:


Տեսանյութում փրկարարները տարհանում են մայրուղու վրա արգելափակված մարդկանց։


Այսօր ուժեղ բուք է նաեւ Աստանայում։

Քաղաքականություն