«Հյուսիս–հարավ»–ը Հնդկաստանի ամենամեծ առաջնահերթությունն է. Հնդկաստանի ԱԳ նախարար
«Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին, և Հնդկաստանի համար այդ նախագիծն ամենամեծ առաջնահերթությունն է։ Այս մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։
«Այդ նախագիծը համապատասխանում է և՛ մեր շահերին, և՛ ամբողջ համաշխարհային տնտեսության շահերին։ Այն մեր գլխավոր առաջնահերթությունների թվում է», – ասել է Ջայշանկարը։
Ավելի վաղ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան հայտարարել էր, որ Հնդկաստանը ողջունում է Չաբահար նավահանգստի զարգացման նախագծի մասնակիցը դառնալու Հայաստանի որոշումը և պատրաստ է աշխատել Երևանի հետ «Հյուսիս–հարավ» ՄՏՄ–ի շրջանակում։
Նա պարզաբանել էր, որ Հնդկաստանն ու Իրանը սերտ համագործակցում են այդ միջանցքի շրջանակում, որը կապում է Պարսից ծոցի երկրները Կասպից ծովի, ՌԴ–ի և ԵՄ–ի հետ։ Հայաստանը ևս նախագծի մի մաս է, և Հնդկաստանը պատրաստ է աշխատել նրա հետ, հասկանալ` ինչ կարող է շահել այդ միջանցքի շահագործումից։
Նմանատիպ հոդվածներ
Արտաքին ուժերը Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձեր են անում․ Զախարովա
Արևմուտքի համար միևնույնն է հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության ճակատագիրը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է...
ՊՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություննե...
Մխիթար Հայրապետյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Հայրապետյանին Բարձր տեխնոլոգիական արդ...
Հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում ենթարկվում է ոչնչացման, պղծման և յուրացման․ ԱԳ փոխնախարար
Հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայում ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացմա...