Դա այդքան արագ չի լինի․ թուրք պաշտոնյա
Թուրքիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումն արագ չի լինի, քանի որ Անկարան կսպասի Ֆ-16 կործանիչների ուղղությամբ Միացյալ Նահանգների քայլերին: Այս մասին գրում է թուրքական թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Թուրքիան կսպասի Ֆ-16 կործանիչների հարցով ԱՄՆ Կոնգրեսի քայլերին՝ Հյուսիսատլանտյան դաշինքին Ստոկհոլմի անդամակցության լիիրավ հաստատման համար:
Թուրքիայի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը, պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծել է, որ այդ հարցը «արագ չի անցնի Գլխավոր ասամբլեայի փուլ»:
«Դա այդքան արագ չի լինի»,- խորհրդարանականի խոսքը մեջբերում է թերթը։
Մինչ այդ Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովը հավանություն էր տվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին վավերացմանը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Շվեդիան շուտով պետք է միանա ՆԱՏՕ-ին։ Դա, նրա խոսքով, կօգնի Հյուսիսատլանտյան դաշինքի ուժեղացմանը:
Նմանատիպ հոդվածներ
Արտաքին ուժերը Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձեր են անում․ Զախարովա
Արևմուտքի համար միևնույնն է հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության ճակատագիրը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է...
Հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում ենթարկվում է ոչնչացման, պղծման և յուրացման․ ԱԳ փոխնախարար
Հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայում ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացմա...
Մխիթար Հայրապետյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Հայրապետյանին Բարձր տեխնոլոգիական արդ...
ՊՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություննե...