ԱՊՀ երկրների ամենաբարձր տոնածառերները․ Երևանը եռյակում է
ԱՊՀ երկրների ամենաբարձր ամանորյա տոնածառերը տեղադրվել են Թուրքմենստանի, Հայաստանի և Ուզբեկստանի մայրաքաղաքներում։ ԱՊՀ-ի գլխավոր տուրիստական պորտալ TurStat-ը, ներկայացրել է Ամանորին ԱՊՀ պետությունների մայրաքաղաքների 2024 թվականի ամենաբարձր տոնածառերի վարկանիշը։
Այսպիսով՝ ըստ TourStat-ի՝ ԱՊՀ երկրների ամենաբարձր ամանորյա ծառերի տասնյակում ներառվել են՝ Աշխաբադ (44 մետր), Երևան (37 մ), Տաշքենդ (35 մ), Բաքու (34 մ), Բիշքեկ (32 մ) քաղաքների ծառերը, Մինսկ (30 մ), Դուշանբե (30 մ), Մոսկվա (25 մ), Աստանա (25 մ) և Ալմաթի (20 մ) քաղաքները:
Հաղորդվում է, որ վարկանիշը կազմվել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր տոնածառերի բարձրության ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։
Նշվում է նաև, որ ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր ամանորյա ծառերի շարքում միակ կենդանի եղևնին Ռուսաստանի գլխավոր տոնածառն է՝ 25 մետր բարձրությամբ՝ Մոսկվայի Կրեմլի տաճարի հրապարակում։
Նմանատիպ հոդվածներ
4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում. ԿԳՄՍ նոր փոփոխություններ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման...
Երևանի մետրոպոլիտենում ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գ...
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել մեքենաների՝ պետական աջակցությամբ մաքսազերծման մասին
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մն...
Ավտոկայանատեղիներում կայանումը ժամը 22:00-ից մինչև 09:00 անվճար է. ովքեր են ազատված վճարից
Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ...