ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Մարգարիտա Սիմոնյանը՝ հեռուստահաղորդավարի թունավորման մասին

Հեռուստահաղորդավար Անտոն Կրասովսկին «ուշքի է գալիս», հայտարարել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ 


«Կրասովսկին հենց նոր զանգեց ինձ։ Ուշքի է գալիս: Եվ դա իսկապես Կրասովսկին է, այլ ոչ թե նրա փոխարեն ինչ-որ մեկը, ինչպես խոստացել էին կիևցիները։ Ամեն ինչ լավ կլինի: Աստծո օգնությամբ, ինչպես միշտ»,- գրել է քարոզիչն իր տելեգրամյան ալիքում։


Նախօրեին ինքը՝ Կրասովսկին, հայտնել էր, որ հիվանդանոց է տեղափոխվել։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունում Kyiv Post պարբերականի աղբյուրի տվյալներով՝ Կրասովսկուն թունավորել են։


Ռազմական հետախուզությունում պարբերականի զրուցակիցը հավելել է, որ Կրասովսկու վիճակը «շարունակում է վատթարանալ» եւ «հավանաբար, համացանցում վերջին հաղորդագրություններն ինքը չի գրել»:



Քաղաքականություն