
Արգելափակումից դուրս են բերել 60 ավտոմեքենա, 150 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 60 ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեկտեմբերի 24-ին, ժամը 19։40-ից Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Ալագյազ-Ճարճակիս-Ծիլքար ավտոճանապարհին առկա են արգելափակված և խցանված ավտոմեքենաներ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 60 ավտոմեքենա և 150 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: