Նոր պատժամիջոցներ՝ Ռուսաստանի դեմ
ԱՄՆ-ի նախագահ Բայդենը գործադիր հրաման է կստորագրի, որը թույլ է տալիս օտարերկրյա բանկերին անջատել ԱՄՆ ֆինանսական համակարգից՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խախտելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Meduza-ից։
Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարը պետքարտուղարի հետ խորհրդակցելուց հետո իրավունք ունի պատժամիջոցներ կիրառել օտարերկրյա ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որը հեշտացնում է Ռուսաստանի և երրորդ երկրների միջև գործարքները։ Խոսքը պաշտպանության, տեխնոլոգիայի, շինարարության, ինչպես նաև օդատիեզերական և արտադրական արդյունաբերության ոլորտում գործարքների մասին, պարզաբանել է Սպիտակ տունը։
Նշենք, որ պատժամիջոցները ներառում են ԱՄՆ-ում հաշիվներ բացելու կամ դրանց օգտագործման սահմանափակման արգելք, ինչպես նաև գույքի արգելափակում։
Սպիտակ տունը կարող է նաև երկրորդական պատժամիջոցներ սահմանել ֆինանսական հաստատությունների դեմ ՝ Ռուսաստանին աջակցելու համար և արգելել ՌԴ-ից ծագող, բայց դրա սահմաններից դուրս վերամշակված արտադրանքի ներմուծումը
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել էր, որ հրամանագրի նպատակն է «ռուսական ռազմական մեքենայի դեմ նոր և հզոր գործիքներ ստեղծելը, որոնք ԱՄՆ իշխանությունները «չեն վարանի» օգտագործել»։
ԱՄՆ-ն նաև արգելել է Ռուսաստանից սաղմոնի, ձողաձկան, ծովախեցգետնի ներկրումը, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ա...
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
Բայրամովը՝ սահմանին ԱԳ նախարարների հանդիպման մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է սահմանազատման պատվիրակությունների և ԱԳ նախարարների հանդիպումներին։«...