Լավրովը կանխատեսել է՝ ինչպիսին կլինի Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների ավարտը
Արդարությունը կհաղթի ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լավրովը նշել է, որ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի դեպքում միտում է նկատվում, երբ Միացյալ Նահանգները մոնոպոլիզացնում է արտաքին քաղաքական գործընթացները, ինչի արդյունքում դրանք ավերածություններ են բերում: ՌԴ ԱԳ նախարարը հիշել է Լիբիայի հետ կապված իրավիճակը, երբ ամերիկյան գործողությունների արդյունքում քաղաքացիական անձանց կորուստները հազարավոր էին, ինչից հետո երկրում սոցիալ-տնտեսական անկում է գրանցվել:
«Եվ այնտեղ, և այնտեղ, մենք համոզված ենք, որ արդարությունը կհաղթանակի»,- հայտարարել Է Լավրովը:
Այսօր եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը կարող է «անդառնալիորեն փչանալ», եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայի հակամարտությունում և շարունակի հակամարտությունը Գազայի հատվածում:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և դեկտեմբերի 25-26-ը կժ...
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցային գործընթացի մասին հերթական անգամ կեղծիք է ասել։ Այս մասին հայտարարել է ՀՀ...
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նարայանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։ Այս մասի...
Դա ուղերձ է հայերին՝ եթե վերադառնաք ԼՂ, ձեզ սովամահ կանեն, կազատազրկեն կամ կսպանեն․ Օկամպո
Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրած հայերի դեմ էթնիկ զտումները ցեղասպանություն են, իսկ տեղահանությունը՝ մարդկության...