Տեղ-տեղ մերկասառույց է․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Այսօր՝ ժամը 17։00-ի դրությամբ, Լանջիկ-Ազատան, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Վանաձոր-Դիլիջան, Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։


Վարդենյաց լեռնանցքը և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։


Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


Քաղաքականություն