
Հնդկաստանի հարավում ջրհեղեղները 10 մարդու կյանք են խլել

Հնդկաստանի հարավային Թամիլ Նադու նահանգում ջրհեղեղի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։ Այս մասին դեկտեմբերի 19-ին հայտնել է Indian Express թերթը։
Ջրհեղեղների պատճառը հորդառատ անձրեւներն են, որոնք շարունակվում են դեկտեմբերի 17-ից։ Մոտ 7 հազար մարդ տեղափոխվել է ժամանակավոր կացարաններ, իսկ կառավարությունը 85 հազար պարենային փաթեթ է պատրաստել տուժածների համար։
Ջրհեղեղը հանգեցրել է տրանսպորտի խափանումների։ Գնացքի շուրջ 800 ուղևորներ արգելափակվել են երկաթուղու վրա և ստիպված են եղել մնալ գնացքում՝ անշահագործելի դարձած ճանապարհի պատճառով։ Ինքնաթիռում գտնվող հղի կնոջը տարհանել են ուղղաթիռով։